Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Սերը՝ որպես կենսաբանական երևույթ

Սերը՝ որպես կենսաբանական երևույթ

Սիրուն առաջինը արձագանքում են մակերիկամները: Նրանք արտազատում են, այսպես կոչված, վախի ու կրքի հորմոններ` ադրենալին, նորադրենալին և կորտիզոլ: Այդ կոկտեյլը կրքերի փոթորիկ է առաջացնում, ընդ որում՝ ոչ միշտ հաճելի: Ադրենալինը, որը հայտնի է որպես վտանգի հորմոն, մեր նախնինիներին օգնել է հակազդել վայրի գազանների հարձակումներին:

 

Ֆիզիոլոգիայի առումով սիրահարվածությունը զարմանալիորեն նման է կենդանական վախին (կամ էլ առնվազն դրա նախնական փուլին): Կարծես թե քո մարմնի համար միևնույնն է՝ ով է նրա առջև` սիրելի էակ, թե ատամները կրճտացնող վագր: Երկու դեպքում էլ արագանում է շնչառությունն ու արյան շրջանառությունը, քրտնարտադրությունը, ողջ օրգանիզմը կենտրոնանում է անհանգստացած օբյեկտի տեսքով: Ապրումների պատճառով կարող է գլխապտույտ առաջանալ, սրտխառնոց, ստամոքսի ցավ,-փոխանցում է երկուսով.com-ը: 

 

Որքան էլ ցավալի լինի, սերը միայն հաճույք չի պարգևում: Կոնտիզոլը սովորական կյանքում կարգավորում է ագրեսիան և քնից արթնացումը: Սակայն սիրահարվածության պայմանններում այդ հորմոնը գլյուկոզայի մեծ քանակ է ապահովում՝ օրգանիզմին էներգիայի հզոր ազդակներ տալով: Դրա ազդեցության տակ սիրահարվածը ո՛չ քնել է ուզում, ո՛չ ուտել:

 

Իսկ դու մտածում էիր, թե ինչու են սիրահարվածները նիհարում: Բացի այդ՝ կոնտիզոլը խթանում է ճարպերի յուրացման պրոցեսը, այդ պատճառով կարող ես նիհարել առանց որևէ սննդակարգի: Եթե ուզում ես նիհարել, ապա սիրահարվի՛ր:

 

Երկար ժամանակ օրգանիզմում մնալով՝ կոնտրիզոլը թուլացնում է նյարդային համակարգը: Ահա թե ինչու խելահեղ սերը երկար չի տևում՝ իր տեղը զիջելով հանգիստ սիրուն, քանի որ գործում է պաշտպանական մեխանիզմը` թույլ չտալով մեռնել հյուծվածությունից կամ ինֆեկցիայից: Ի դեպ, երջանիկ ընտանեկան զույգերի մոտ կորտիզոլի մակարդակն ավելի ցածր է լինում, քան սովորական մարդկանց մոտ:

 

Հաճույքի ու սեքսուալ գրգռվածության զգացողություններն առաջացնում է նորադրենալինը: Այդ հորմոն-թմրանյութը սկսում է արտադրվել այն ժամանակ, երբ դու տեսնում ես սիրելի մարդուն: Արդեն երկրորդ, երրորդ ժամադրության ժամանակ սկսում ես հարմարվել թեթև արբածության զգացողությանն ու գլխապտույտին: Եվ վերջ, գործը դասավորված է. ինքդ էլ չես հասկանա, թե ինչ ընտրություն կատարեցիր: Ի դեպ, վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ նորադրենալինը օրգանիզմի վրա ունեցած իր ազդեցությամբ հիշեցնում է կոկայինին: Տարբերությունն այն է, որ սիրային կախվածությունը ոչ մեկին չի սպանում:

 

Սակայն սիրահարվածությունը բերում է ոչ միայն ուրախություն: Տխրությունը, կասկածները, ցրվածությունը սիրահարված մարդու մշտական ուղեկիցներն են և նույնպես հորմանալ բնույթ են կրում: Սերոտոնինի` ուրախության հորմոնի պարունակությունը սիրահարվածների մոտ նորմայից մոտ երկու անգամ պակաս է: Նման ցուցանիշներ նկատվում են հոգեբուժական կլինիկայի որոշ հիվանդների մոտ` «կպչուն մտքերի սինդրոմով»: Իզուր չէ, որ ասում են, թե սերը խելագարություն է, կամ «սիրուց գժվեց…»:

 

Բայց, լավ է, որ բնականոն կերպով օրգանիզմը փոխհատուցման մեթոդներ ունի: Որպեսզի սերը մահացու տանջանք չդառնա, էնդոկրին համակարգը առաջ է բերում իր ծանր հրետանին` էնդորֆիններ, օկսիտոցին և վազոպրեսին:

 

Էնդորֆիններն արտազատվում են ոչ միայն հանդիպումների ժամանակ, այլև սիրելի էակի մասին մտածելիս: Ազդելով ուղեղում հաճույքի կենտրոնի վրա, էնդոֆինները էյֆորիայի այնպիսի զգացողություններ են առաջացնում, որ այդ ֆոնի վրա վրա սերտոնինի պակասությունը չի զգացվում: Ի տարբերություն կորտիզոլի ու նեդորֆինները այնպիսի էֆեկտ են ապահովում, որոնք կարող են տարիներ տևել:

 

Բացի հաճույքից, անքնությունից ու քրտնող ափերից, սերը ունի ավելի բարձր դրսևորումներ. հավատարմություն, քնքուշ կապվածություն և հոգևոր միաձուլում: Այդ բոլոր զգացումները ծնում են միամուսնական հորմոններ` օկսիտոցին և վազոպրեսին: Զգացմունքների վրա դրանց ազդեցությունը բացահայտվել է միայն վերջերս: Հատկապես այդ երկու հորմոններն են բանաստեղծների գովերգած բարձր զգացմունքների մեղավորները:

Սկզբնաղբյուր. erkusov.com
Լուսանկարը. kati.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Այց այլ երկիր` միշտ սթրես է օրգանիզմի համար
Այց այլ երկիր` միշտ սթրես է օրգանիզմի համար

Անսովոր սնունդը, ուրիշ կազմություն ունեցող ջուրը, կլիմայի փոփոխությունը և այլ գործոնները կարող են բացասաբար անդրադառնալ առողջության վրա, ինչը հատկապես վերաբերում է մարսողական օրգաններին: Ստամոքսի կամ աղիների լորձաթաղանթի...

Նյարդային համակարգի հավասարակշռությունը մեծ տարիքում առողջության գրավական է. armeniamedicalcenter.am
Նյարդային համակարգի հավասարակշռությունը մեծ տարիքում առողջության գրավական է. armeniamedicalcenter.am

Ականջի դրդումը ոչ ուժեղ էլեկտրական հոսանքով կարող է վերադարձնել նյարդային համակարգի հավասարակշռությունը 55 տարեկանից բարձր տարիքի մարդկանց մոտ: Ինչպես նշում է BBC-ն, այդ կերպ կարելի է դրդել նաև թափառող նյարդը...

Սելֆիտ (Selfitis). urolog.am
Սելֆիտ (Selfitis). urolog.am

Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիան պաշտոնապես հաստատել է այն, որ սելֆին հոգեկան խանգարում է:

Այդ խանգարումը կոչվում է «սելիֆիտ»: Սելֆիտը դա ինքնալուսանկարելու և սոցիալական մեդիաներում...

Նյարդաբանները հասկացել են, թե ինչո՞ւ ժամանակը երբեմն աննկատ է անցնում. armeniamedicalcenter.am
Նյարդաբանները հասկացել են, թե ինչո՞ւ ժամանակը երբեմն աննկատ է անցնում. armeniamedicalcenter.am

Ժամանակի զգացողությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակներից: Օրինակ, երբ մարդ ուրախ է՝ ժամանակը թռչում է. իսկ տխուր վիճակում ամեն րոպեն ձգում է երկար: Ինչպես նշում է Live Science-ը...

Ես
«Կոտրված սրտի» համախտանիշն առաջացնում է իմուն համակարգի խանգարումներ. armeniamedicalcenter.am
«Կոտրված սրտի» համախտանիշն առաջացնում է իմուն համակարգի խանգարումներ. armeniamedicalcenter.am

Ինչո՞ւ է մտերիմ մարդու կորուստն ուղղակի իմաստով «կոտրում սիրտը»: Էքստրեմալ էմոցիոնալ սթրեսն առաջացնում է իմուն համակարգի իսկական փոթորիկ, որի արդյունքում գլխավոր պոմպը հյուծվում է...

ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Արագ սնունդը և դեպրեսիան. armeniamedicalcenter.am
Արագ սնունդը և դեպրեսիան. armeniamedicalcenter.am

Թերևս ամենաարտասովոր հետազոտությունը՝ արագ սննդի /ֆաստֆուդի/ վնասակարությանը վերաբերող, իրականացրել են ավստրալիական Ջելմս Կուկի Համալսարանի գիտնականները: Որպես օրենք. Հետազոտողները հավաքում են մասնակիցների...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ

Պարզվում է. կանայք սթրեսի ժամանակ հիմնականում սկսում են շատ ուտել: Իսկ տղամարդկանց սթրեսից օգնում է ազատվել ինտիմ կյանքը: Բացի այդ, հոգեթերապիայի հաճախող տղամարդիկ ցանկանում են արագ լուծել խնդիրը...

ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. թվեր և փաստեր Լրահոս կանանց համար Լրահոս տղամարդկանց համար ԼՈՒՐԵՐ: Սթրես
Աղքատությունը հիվանդություն է. գիտնականներ. 1in.am
Աղքատությունը հիվանդություն է. գիտնականներ. 1in.am

Առողջության վրա աղքատության ազդեցությունը կարելի է համեմատել օրգանիզմի վրա ծանր հիվանդության ազդեցության հետ։ Այս մասին հայտարարել են Վիրջինիայի համալսարանի գիտնականները՝ փոխանցում է gogetnews.info-ն...

Բելգիայում աշխատանքից հոգնածությունը պաշտոնապես ճանաչվել է հիվանդություն. 1in.am
Բելգիայում աշխատանքից հոգնածությունը պաշտոնապես ճանաչվել է հիվանդություն. 1in.am

Բելգիայի իշխանությունները աշխատանքից հոգնածությունը պաշտոնապես ճանաչել են հիվանդություն։ Ինչպես հաղորդւոմ է Le Soir պարբերականը, յուրաքանչյուր տարի մինչև 10 հազար մարդ նման գանգատով դիմում է բժիշկներին...

ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը
Գիտնականներ. աշխատամոլությունը խանգարում է. news.am
Գիտնականներ. աշխատամոլությունը խանգարում է. news.am

Այսպիսի եզրահանգման են եկել նորվեգացի գիտնականները՝ պարզելով, որ մինչեւ ուշ աշխատավայրում նստելու սիրահարների նյարդերը նորմալ չեն, նրանց տագնապալի մտքեր են...

ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը
Եթե նախընտրում եք դառը խմիչքներ և ուտեստներ... hartak.am
Եթե նախընտրում եք դառը խմիչքներ և ուտեստներ... hartak.am

Ավստրիայում կատարված հետազոտությունը պարզել է, որ դառը խմիչքներ և ուտեստներ նախընտրող մարդիկ հակված են սադիզմի և հակահասարակական վարքագծի։ Ուսումնասիրելով անհատականության և համային նախասիրությունների...

Աուտիզմով տառապողներն ավելի օբյեկտիվ եւ ռացիոնալ են, քան մյուս բոլոր մարդիկ. հետազոտություն. news.am
Աուտիզմով տառապողներն ավելի օբյեկտիվ եւ ռացիոնալ են, քան մյուս բոլոր մարդիկ. հետազոտություն. news.am

Աուտիզմով տառապողները հակված են իրադարձությունները գնահատել տրամաբանության տեսանկյունից՝ չտրվելով զգացական գործոններին, այդ պատճառով նրանք սովորաբար ավելի օբեկտիվ եւ ռացիոնալ են...

Գիտնականները նշել են մարդկանց համար երջանիկ օրերը. 1in.am
Գիտնականները նշել են մարդկանց համար երջանիկ օրերը. 1in.am

Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, թե որ օրերն են մարդկանց համար երջանիկ, հայտնում է gogetnews.info-ն: Արժե նշել, որ յուրաքանչյուր մարդու մոտ լավ օրվա հասկացությունն անհատական է: Սակայն հարցման միջոցով...

«Աջակցման խմբերի» նշանակությունը հիվանդների վերականգնողական փուլում. oncology.am
«Աջակցման խմբերի» նշանակությունը հիվանդների վերականգնողական փուլում. oncology.am

Ուռուցքային հիվանդների համար նախատեսված հոգեբանական աջակցման բաց խմբերի ստեղծումն Իսրայելի Ուռուցքաբանության LISOD հիվանդանոցային ցանցի կարևորագույն սոցիալական նախագծերից է...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Գիտնականները մշակում են ինքնասպանության դեմ դեղահաբեր. 1in.am
Գիտնականները մշակում են ինքնասպանության դեմ դեղահաբեր. 1in.am

Ամերիկացի գիտնականներին հաջողվել է մարդու օրգանիզմում հայտնաբերել ֆերմենտ, որն ավելի վաղ գիտությանը հայտնի չի եղել, հայտնում է gogetnews.info-ն: Տվյալ ֆերմենտն ազդում է ուղեղի բորբոքումների վրա և, որպես...

ԼՈՒՐԵՐ: Դեղագործություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ